«Ունիտեք Բլու»-ն Արգենտինայում կիսահաղորդիչների հետազոտության և ինտեգրացված սխեմաների մշակման ոլորտում արտադրության գերազանց որակով աչքի ընկնող մի հաստատություն է, որի նպատակը կայուն զարգացման ապահովումն է, իսկ կառավարման սկզբունքը` շահառուների ներդրումների օպտիմալացումը:
Էդուարդո Էռնեկյանի խոսքով` երկրի ֆինանսական ակտիվները ցածր են, իսկ որակյալ աշխատանքի մատակարարումը` լայնածավալ
«Ունիտեք Բլու» ընկերությունը պատկանում է Էդուարդո Էռնեկյանին: Հունիս ամսին շահագործման կհանձնվի կիսահաղորդիչների արտադրության սմարթ քարտերի գործարանը, որի համար կատարվել է 1200 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
Էդուարդո Էռնեկյանը` Էզեյզայի «B» տերմինալի բացմանը
Այսօր «Աերոպուերտոս Արգենտինա 2000»-ը 570 մլն պեսոյի ներդրմամբ շահագործման հանձնեց տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքային աշխատանքներից մեկը: (más…)
Եվս մի ճարտարապետական հեղինակային մրցանակ «Աերոպուերտո դե Կառասկո» -ի համար
ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ է ՃԱՆԱՉՎԵԼ
«Աերոպուերտո դե Կառասկո» օդանավակայանի նոր տերմինալը, որը նախագծվել է հայտնի ճարտարապետ Ռաֆայել Վինյոլի կողմից, 2009 թվականից` իր բացման օրվանից սկսած` մի շարք միջազգային մրցանակների է արժանացել և դասվել աշխարհի լավագույն օդանավակայանների շարքը: (más…)
«Կորպորասիոն Ամերիկա»-ն 200 մլն ԱՄՆ դոլարով գնեց «ՎԳԸ»-ի 81% -ը
«Southern Cross» ներդրումային հիմնադրամին պատկանող «ՎԳԸ»-ի (Վառելանյութի գլխավոր ընկերություն) բաժնետոմսերի 81%-ը 200 մլն ԱՄՆ դոլարով գնվեց «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից:
Վառելանյութի գլխավոր ընկերությունը («ՎԳԸ») հետազոտման և հիդրոկարբոնատների արտադրության 16 մասնաճյուղեր ունի, որոնցից տասներկուսը գտնվում են Արգենտինայում` Սանտա Կրուս, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սալտա, Ֆորմոսա քաղաքներում, իսկ մնացածը` Վենեսուելայում: (más…)
«Կորպորասիոն Ամերիկա»–ն մրցանակ ստացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի համար

Հունվարի 30-ին Դուբայում տեղի ունեցավ օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով ցուցահանդես մրցանակաբաշխությունը: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» անվանակարգի մեկ ամսյա քվեարկության արդյունքների «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում: (más…)
Էդուարդո Էռնեկյանը Համաշխարհային տնտեսական ֆորումում հավաստիացրեց, որ Լատինական Ամերիկան կարիք ունի ենթակառուցվածքային այնպիսի ներդրման, ինչպիսին է «Բիոսեանիկո Ակոնկագուա» միջանցքը
«Կորպորասիոն Ամերիկա» -ի նախագահ Էդուարդո Էռնեկյանը ներկա էր Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումին, որին մասնակցում են աշխարհի խոշոր գործարարները: (más…)
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը «Ինժեներ-կոնստրուկտոր» ամսագրում
«Ինժեներ-կոնստրուկտոր» ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանում 2011 – 2012թթ. ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուշագրավ կառույցի իրականացման համար շնորհված Ինժեներ Խոսե Լուիս Դելպինի մրցանակը ստանալու մասին:
Էդուարդո էռնեկյանը նշեց, որ իրենց համար շատ հարմար է օդանավակայանների հետ կապված գործունեությամբ զբաղվելը
«Կորպորասիոն Ամերիկա»-ն ի թիվս այլ ընկերությունների իր մասնակցությունը բերեց Պորտուգալիայի (ԱՆԱ) օդանավակայանների կոնցեսիոն մրցույթին: Դրան հաջորդեց Էդուարդո Էռնեկյանի բացառիկ հարցազրույցը «SIC» հեռուստաալիքի «Գործարար շաբաթ» հաղորդման շրջանակում, որը Պորտուգալիայի հեռուստատեսության ամենադիտվող տնտեսական ծրագրերից մեկն է: (más…)
Մալվինյան պատերազմում զոհվածների ընտանիքները Էռնեկյանին երախտագիտություն հայտնեցին
Բուենոս Այրես, 30 հոկտեմբերի, 2012թ.: Այսօր Մալվինյան պատերազմում զոհվածների ընտանիքների կոմիտեն Էդուարդո Էռնեկյանին երախտագիտություն հայտնեց` Մալվինյան կղզիներում Դարվինի անվան գերեզմանատան հուշակոթողի կառուցումը հովանավորելու համար: (más…)








